Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կգնա

30 Հունիսի 2026, 12:44

Քաղաքականություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կգնա, այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավանեսյանը հուլիսի 1-ից 2-ը կլինի Ստամբուլում՝ մասնակցելու «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին։

Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: