Անապայում տեղի կունենա Գեորգի Գարանյանի հոբելյանին նվիրված համերգ

25 Օգոստոսի 2024, 14:50

Հայեր | Մշակույթ

Օգոստոսի 30-ին Անապայի քաղաքային թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված ազգությամբ հայ խորհրդային անվանի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, կոմպոզիտորր, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանի հոբելյանին:

Համերգը կանցնի «Բիգ բենդ»-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Կրասիլնիկովի ղեկավարությամբ: Երաժիշտները կկատարեն ստեղծագործություններ, որոնք ստեղծել, գործիքավորել և պարզապես շատ է սիրել կոլեկտիվի հիմնադիրը:

Գեորգի Գարանյանի Կրասնոդարի «Բիգ-բենդ»-ն աշխարհի առաջատար ջազային և էստրադային խմբերից է: