Անաստասիա Վոլոչկովան հայտնել է դստեր և Նիկիտա Գրիգորյանի հարսանիքի օրը

25 Փետրվարի 2025, 10:16

Հայեր

Ռուս հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի միակ դուստրը՝ Արիադնան, ապրիլի 26-ին կամուսնանա իր սիրելիի՝ 23-ամյա Նիկիտա Գրիգորյանի հետ: Հայտնի է, որ զույգի պսակադրությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, որից հետո նորապսակները հյուրերին համար շքեղ ընդունելություն կկազմակերպեն Մյասնիկովի առանձնատանը:

Փեսացուն՝ Նիկիտա Գրիգորյանը շենքերի մաքրությամբ և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող մի քանի ընկերությունների հիմնադիր է։

19-ամյա Արիադնայի և Նիկիտայի հարսանիքը խոստանում է լինել տարվա իրադարձություն: Վոլոչկովան ասել է, որ դստեր համար շքեղ հարսանեկան հանդիսություն կկազմակերպի և իր վրա կվերցնի բոլոր ծախսերը: Սակայն երիտասարդների համար բնակարանների հարցը տարաձայնությունների առիթ է դարձել։ Անաստասիա Վոլոչկովան պնդում է, որ Արիադնայի և Նիկիտայի համար բնակարան պետք է գնի աղջկա հայրը՝ Իգոր Վդովինը։ Նա նաև հիասթափվել է, որ Վդովինն ու նրա նոր ընտանիքը չեն մասնակցում հարսանիքի կազմակերպմանը: