ANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային ավիացիոն շարժիչների վաճառքը
28 Հունիսի 2026, 10:15
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) միացել է ամերիկացի երկկուսակցական կոնգրեսականների և հունական կազմակերպությունների նախաձեռնությանը, որի նպատակն է արգելափակել Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ General Electric F-110 կործանիչների շարժիչների վաճառքը։
Կոնգրեսում արդեն ձեռնարկվել են համապատասխան օրենսդրական քայլեր, ինչպես նաև կոչ է արվում կանխել Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին։