Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 ԱԹՍ․ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ

20 Հուլիսի 2026, 10:30

Քաղաքականություն

Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակված ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Ժամը 20:30-ից մինչև առավոտյան 5-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է թշնամու ավելի քան 400 ԱԹՍ։ 85 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվայի մատույցներում»,- գրել է քաղաքապետը։

Ըստ ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով, գիշերային ԱԹՍ-ների հարձակման թիրախը Պոդոլսկում գտնվող Wildberries-ի պահեստներն են եղել։ Հիմնական հարվածները գրանցվել են Պոդոլսկում, Դոմոդեդովոյում և Օդինցովոյի քաղաքային օկրուգում։

Պոդոլսկում ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքների մի քանի օբյեկտներ։