Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

21 Մայիսի 2026, 21:46

Հայեր

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Թևանյանը արձագանքելով իր դեմ հարուցված վարույթին, նշել է.

«Ուրեմն քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որտեղ այդ կարված գործի շրջանակներում կարդում ենք հետևյալը, որ իբր ես, որպես Ազգային ժողովի պատգամավոր 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ փոխանցել եմ և ի վնաս Հայաստանի ինչ-որ գործողություններ իրականացրել, որը վտանգել է ինքնիշխանությունը, տարածքային անձեռնմխելիությունը, արտաքին անվտանգությունը։

Ուրեմն այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 21 թվականին, այո, ընտրվել եմ պատգամավոր Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց, ուշադրություն, 2023 թվականին վայր եմ դրել Ազգային ժողովի մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններում որպես ոչ պատգամավոր արդեն, իսկ այստեղ գրված է, որ 24 թվականի լսումներին, փաստորեն, փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հասցրել հավորդել, այսինքն ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 24 թվականի լսումներին, հետևաբար մնացած թեմաները անհեթեթություն են, ինչ-որ գումարային և այլ թեմաների հետ կապված։

Մի խոսքով Նիկոլ Փաշինյանն ինքը, քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի պրոցեսի մեջ, որի արդյունքում ինքը ամենաբարձրն է գոռալու, որ «բռնեք պետական դավաճանին»,-նշել է Թևանյանը։

Հիմա եթերում