Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ Ինստիտուտոյի հետ խաղի ամենաարդյունավետ խաղացող

01 Ապրիլի 2024, 19:40

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում»:

Արգենտինայի առաջնության շրջանակում կայացած «Ինստիտուտոյի» հետ խաղում Մկրտչյանը ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Նա վաստակել է 17 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Հանդիպումն ավարտվել է 92-80՝ հօգուտ «Օբրասի»: