Անդրեասյան եղբայրների «Домовенок Кузя» ֆիլմը մեկ ամսում վարձույթում հավաքել է 1 մլրդ ռուբլի

26 Հունվարի 2025, 17:24

Մշակույթ

Միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի տվյալներով՝ «Домовенок Кузя» ֆիլմը վարձույթում հավաքել է 1 միլիարդ ռուբլի։ Նման արդյունք ֆիլմը գրանցել է մեծ էկրաններ դուրս գալուց մեկ ամիս անց։ Այսպիսով, «Домовенок Кузя»-ն դարձել է չորրորդ ռուսական կինոնախագիծը, որը 2025 թվականի հունվարին հաղթահարել է մեկ միլիարդ ռուբլու շեմը։

«Շնորհակալություն բոլորին։ Մեծ հաղթանակ պրոդյուսերների, դիստրիբյուտորական ընկերության և ֆիլմը ստեղծած ստեղծագործական թիմի համար»,- գրել է Անդրեասյանը։