Անդրեասյան եղբայրների կինոընկերության նախագծերը՝ ռուսական լավագույն առցանց կինոթատրոններում

14 Մարտի 2025, 14:45

Մշակույթ

Անդրեասյան եղբայրների կինոընկերության «Домовенок Кузя» և «Постучись в мою Тверь» ֆիլմերը հայտնվել են Ռուսաստանի բոլոր առցանց կինոթատրոնների առաջին տեղերում:

«Սպասում ենք մարտի վերջին «Մանյունյա» և «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմերի առցանց հարթակում հայտնվելուն։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ: Մենք ձեզ հետ ենք, իսկ դուք՝ մեզ հետ»,- գրել է Սարիկ Անդրեասյանը։