Անդրեասյան եղբայրների «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմի պրեմիերան՝ Մոսկվայում
06 Փետրվարի 2025, 15:40
«КАРО 11 Октябрь» կինոթատրոնում տեղի է ունեցել Անդրեասյան եղբայրների կինոընկերության «Պատերազմ և երաժշտություն» դրամայի պրեմիերան:
Ֆիլմը ներկայացրել են դերասաններ Դավիթ Մխիթարելը, Սերգեյ Մելքոնյանը, Միքայել Ջանիբեկյանը։ «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, պրոդյուսերները՝ Ղևոնդ Անդրեասյանն ու Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվել են Հայաստանում։ «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմը վարձույթում է փետրվարի 6-ից:
Ֆիլմը պատմում է երեք հայ տղաների մասին, որոնք մեկնում են պատերազմ և անցնում դժոխքի միջով։