Անիմաստ հոդվածների փոխարեն դատախազությունը կարող էր գրել, որ Քոչարյանը մեղադրվում է «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու մեջ․ Միկոյան
25 Օգոստոսի 2026, 14:32
Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին իշխանությունը Նիկոլենց չնվիրելու, 2018-ից հետո Նիկոլի հետ չպայմանավորվելու և սրանց գործած ազգային դավաճանությունը պատժելու մտադրության համար: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Մարդիկ շատ լավ հասկանում են՝ ով և ովքեր են շահառուները:
Մարդիկ մի բան պետք է իմանան՝ արդեն աքսիոմա է, որ սրանք ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը»,- նշել է Միկոյանը: