Անկախ ընտրությունների ելքից՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի. քաղաքագետ

Քաղաքագետ Վիլյամ Բայրամյանի համոզմամբ՝ անկախ նրանից, թե Թուրքիայում ով կընտրվի նախագահ, միեւնույն է՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ տեղի չեն ունենա:

«Քաղաքականության մեջ իրենք ունեն բազմաշերտ կառավարում եւ երկրի ղեկավարն այդ շերտերից մեկն է, իր արտաքին քաղաքականությունը վերջին տասնամյակների ընթացքում այդքան շատ չի փոխվել:

Մենք պետք է հաշվի առնենք այդ ամենն ու հասկանանք, որ եթե ուզում ենք մեզ հետ կապված փոփոխություն տեղի ունենա, ապա առաջին հերթին այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա մեր ներսում»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Վիլյամ Բայրամյանը: