Անթալիայում պտտահողմի հետևանքով չորս մարդ է զոհվել

27 Հոկտեմբերի 2026, 10:15

Միջազգային

Թուրքիայի Անթալիա քաղաքում պտտահողմի հետևանքով չորս շինարար է զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի հարավում՝ Քեփեզ շրջանում, ուժեղ քամին շինհրապարակում ավերել է երկու բնակելի տնակ և հանգեցրել վերամբարձ կռունկի փլուզմանը։

Մինչ այդ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տարածաշրջանում վտանգի դեղին մակարդակ էր հայտարարել հորդառատ անձրևների պատճառով: