ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել երկու ընտրատեղամասի արդյունքները՝ նյութերն ուղարկվել են դատախազություն. Վահագն Հովակիմյան

11 Հունիսի 2026, 22:15

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ԿԸՀ-ն հունիսի 11-ին արտահերթ նիստում քննարկել է տարածքային ընտրական հանձնաժողովների № 10 և № 35-ի 2026 թվականի հունիսի 11-ի № 8-Ա և № 10-Ա որոշումները, որոնք վերաբերում են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերի հանձնաժողովների արձանագրած խախտումներին։ Այս մասին հայտնել է Վահագն Հովակիմյանը:

Հանձնաժողովը անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ենտրատեղամասերի ընտրության արդյունքները:

ԿԸՀ-ի որոշմամբ՝ 10/51 ընտրատեղամասում քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 1287 և արձանագրվել որպես խախտումների ընդհանուր ծավալ։ 35/65 ընտրատեղամասում քվեարկության մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 1315 և ևս արձանագրվել որպես խախտումների ընդհանուր ծավալ։

Այլ ցուցանիշները տվյալ տեղամասերի արձանագրություններում, բացի խախտումների ծավալից, նշվել են որպես «0»։

10/51 և 35/65 տեղամասերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն։

Հիմա եթերում