ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունները խորացնում են համագործակցությունը․ Նարիշկին

04 Սեպտեմբերի 2026, 19:00

Քաղաքականություն

ԱՊՀ երկրների հետախուզական գործակալությունները խորացնում են համագործակցությունն ու պարբերաբար փոխանակում հետախուզական տվյալներ՝ Արևմուտքի գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նարիշկինի խոսքով՝ արևմտյան պետությունները փորձում են պառակտել հետխորհրդային տարածքը և տարածաշրջանի երկրներին պարտադրել իրենց արժեքները։

«Այս արտաքին միջավայրում ԱՊՀ երկրների հետախուզական գործակալությունները համակարգում են իրենց գործունեությունը։ Մենք պարբերաբար փոխանակում ենք տարբեր կատեգորիաների և տեսակների հետախուզական տվյալներ՝ ազդանշանային, օպերատիվ, կանխատեսողական և վերլուծական տեղեկատվություն»,– նշել է Նարիշկինը։

Հիմա եթերում