ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա Տաջիկստանում
06 Հունվարի 2026, 17:26
2026 թվականին Դուշանբեում տեղի կունենա ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնել են Տաջիկստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Համագործակցության պետությունների գերատեսչությունների միջև համագործակցության առանցքային ուղղությունները, հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փոխգործակցության այլ արդիական հարցեր:
ԱՊՀ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: