ԱՊՀ-ում մեկնարկել են «ԱՊՀ պլյուս» հարթակի աշխատանքները

13 Հունիսի 2025, 10:48

Տնտեսություն և Բիզնես

Անկախ Պետությունների Համագործակցությունը կստեղծի «ԱՊՀ պլյուս» հարթակը՝ «ԲՐԻՔՍ պլյուս»-ի նմանությամբ: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է կազմակերպությունը:

Օրինակ՝ նոր ձևաչափի մասնակից կարող են դառնալ ՇՀԿ անդամ երկրները կամ կազմակերպությունն ամբողջությամբ։

Երկրները կարող են միանալ նոր ձևաչափին և՛ որպես գործընկեր, և՛ որպես դիտորդ։ Փորձագետները նշում են, որ կողմերի միջև կան համագործակցության հեռանկարային ոլորտներ՝ տնտեսական, հումանիտար, ինչպես նաև անվտանգային: