«Ապրել». Արցախի «Մռակած» երգչախումբը կատարել է ռուս կոմպոզիտորի երգը

28 Հունիսի 2023, 15:01

Մշակույթ

Արցախի «Մռակած» պետական երգչախումբը կատարել է ռուս կոմպոզիտոր Իգոր Մատվիենկոյի «Ապրել» երգը՝ համացանցում հրապարակելով Արցախյան 44-օրյա պատերազմի իրադարձություններին նվիրված տեսահոլովակ:

Երգը մեր երկրում կատարվող իրադարձությունների ու կյանքը սիրող արցախցիների տրամադրություններն է արտացոլում:

«Ապրել»-ը ստեղծվել է ռուս կոմպոզիտորի մտահղացմամբ։ Մատվիենկոյի խոսքով ՝ երաժշտությունն իր կողմից գրվել է Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիավթարից հետո: