Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
18 Ապրիլի 2024, 20:30
Ռուսաստանում ապրիլի 24-ը հատարարվել է որպես հայերի ցեղասպանության հիշատակի օր, որը Պետդումայի կողմից սահմանվել է 1995 թվականին։
Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի «Կինոյի տանը» տեղի կունենա հայ անվանի կոմպոզիտորների «Մեր սրտերի մեղեդիները» խորագրով համերգ։ Ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգային ծրագրում կհնչեն բոլորին հայտնի ստեղծագործություններ, որոնց հեղինակները Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են:
Համերգին կհնչեն Կոմիտասի, Շառլ Ազնավուրի, Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունները, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի երաժշտությունը, դարաշրջանի խորհրդանիշ դարձած Նադեժդա Սիմոնյանի սաունդթրեքերը, Եվգենի Գևորգյանի և Անդրեյ Գևորգյանի երաժշտությունը հայտնի ֆիլմերից։ Համերգը նվիրված է հենց այդ կարևոր օրվան և խորհրդանշում է հայ ժողովրդի ոգու և տաղանդի անկոտրում ուժը: