Ապրիլի 24-ն ինձ համար անձնական խնդիր է․ Յակոբ Քուլուճյան

Ապրիլի 24-ն ինձ համար քաղաքական հարց չէ, այլ անձնական խնդիր է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է UCLA դոկտոր, պրոֆեսոր Յակոբ Քուլուճյանը։

«Հայրս, նրա քույրերն ու եղբայրները Հայոց Ցեղասպանությունը վերապրած սերնդից են։ Նրանք եղել են Դեր Զորում, և իրենց պատմությունները լսելով՝ ես ցեղասպանությունը զգացել եմ մաշկիս վրա։ Այդ պատճառով ինձ համար ապրիլի 24-ը քաղաքական հարց չէ, այլ անձնական խնդիր է»,- նշել է Քուլուճյան։

Նրա խոսքով՝ ոչ մի կառավարություն իրավունք չունի Հայոց Ցեղասպանության հարցն օգտագործել իր շահերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։