Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

24 Ապրիլի 2026, 19:29

Սպորտ

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը պայքարի մեջ են մտել 94 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղանյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրել է 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում Աղանյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահել է 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: