Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

29 Հուլիսի 2026, 22:51

Քաղաքականություն

 Հակակոռուպցիոն դատարանը ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք խափանման միջոցը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։