Արա Վարդանյան․ քարերի, համարձակ զարդերի և շրջված ադամանդների վարպետը
09 Սեպտեմբերի 2026, 23:00
«Harper’s Bazaar Brasil» ամսագրում հրապարակվել է հայազգի հայտնի ոսկերիչ Արա Վարդանյանի ծավալուն հարցազրույցը։ Նյութը նվիրված է վարպետի 51-ամյակին և նրա հիմնադրած բրենդի 24-ամյակին։ Այն վերնագրված է՝ «Արա Վարդանյան․ քարերի վարպետ» («Ara Vartanian: o mestre das pedras»)։
Դիզայներն ընդգծում է․ «Առաջին գեղեցկությունը հենց քարն է»։ Նրա խոսքով՝ իր զարդերը ծնվում են ոչ թե նախապես ստեղծված էսքիզից, այլ բնական քարի հետ ինտուիտիվ փոխազդեցությունից։
Արան մեծացել է ոսկերիչների ընտանիքում։ Բոստոնում ստացել է տնտեսագիտական կրթություն, այնուհետև Նյու Յորքում աշխատել է NASDAQ-ում՝ որպես թրեյդեր։ 2000 թվականին վերադարձել է Բրազիլիա, թողել ֆինանսական ոլորտը և նվիրվել ոսկերչական արվեստին։ 2005 թվականին Վարդանյանը վաճառել է մեքենան և անձնական իրերը՝ սեփական արհեստանոցը բացելու համար։
Այսօր «Ara Vartanian» ապրանքանիշը հայտնի է ամբողջ աշխարհում իր համարձակ լուծումներով՝ երկու-երեք մատի համար նախատեսված մատանիներով և շրջված ադամանդների կիրառմամբ։
Վարդանյանի զարդերը կրել են հայտնի մարդիկ, ինչպիսիք են` Նաոմի Քեմփբելը, Պենելոպե Քրուզը, Մադոննան։