Առաջատարի դիրք, գոլեր և լավագույն վիճակագրական ցուցանիշներ․ Գեորգի Հարությունյանի հաջողությունները «Պուշկաշ Ակադեմիայում»

19 Հոկտեմբերի 2026, 20:40

Սպորտ

Գեորգի Հարությունյանի թիմը՝ «Պուշկաշ Ակադեմիան», Հունգարիայի առաջնության 10 տուրերից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Վերջին խաղում ակումբը 1։0 հաշվով հաղթել է «Ույպեշտին»՝ է՛լ ավելի ամրապնդելով իր դիրքն առաջին հորիզոնականում։

Հարությունյանը մրցաշրջանի բոլոր 10 հանդիպումներին մասնակցել է առանց փոխարինման։ SofaScore վիճակագրական հարթակի գնահատականներով՝ նա թիմում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ մեկ խաղում ստանալով միջինում 7,25 միավոր։ Նրանից բարձր ցուցանիշ ունի միայն դարպասապահ Բենդեգուզ Լեհոցկին (7,39 միավոր)։

Բացի այդ, Հարությունյանը թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ իր հաշվին գրանցելով 2 գոլ։ Նա նաև առաջատար է մի շարք վիճակագրական ցուցանիշներով․

  • Ճշգրիտ փոխանցումներ․ միջինը 48,1՝ մեկ խաղում
  • Երկար փոխանցումներ․ 5,1
  • Խլումներ․ 1,8
  • Ընդհատումներ (գնդակի կասեցումներ)․ 1,9