Առաջիկայում կարող է ավարտին հասցվել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի լուծումը․ Բայրամով

18 Ապրիլի 2026, 21:00

Քաղաքականություն

Առաջիկա ամիսներին կարող է ավարտին հասցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին վերաբերող առանցքային հարցերի լուծումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում տեղի են ունեցել կարևոր զարգացումներ՝ կապված կարգավորման գործընթացի հետ։

«Հատուկ ուշադրության է արժանի Վաշինգտոնի գագաթնաժողովը։ Անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Այդ փաստաթուղթը որպես վկա հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Դրան զուգահեռ տեղի ունեցավ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ստորագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ դիմումը։ Ընդհանուր առմամբ այս քայլերը սահմանեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հաջորդ փուլի ճանապարհային քարտեզը», — հայտարարել է նա։