Առաջիկայում միջազգային ատյաններին դիմելու ուղղությամբ առաջին գործողությունները կլինեն․ Խուդոյան

05 Հոկտեմբերի 2026, 14:30

Քաղաքականություն

Առաջիկայում կլինեն միջազգային ատյաններին դիմելու առաջին գործողությունները, բայց թույլ տվեք՝ այս պահին չբարձրաձայնեմ՝ նաև որոշակի անակնկալ թողնելով դրան հակադարձողների համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի գործերով փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով՝ ներպետական իրավական գործընթացները շարունակվում են սահմանված կարգով, իսկ միջազգային ատյաններին դիմելու կամ միջազգային այլ իրավական գործիքների կիրառման ուղղությամբ առաջիկայում նախատեսվում են նոր քայլեր։