Արամ Գրիգորյանը՝ ձյուդոյի համառուսաստանյան մրցույթի արծաթե մեդալակիր

02 Հուլիսի 2024, 17:45

Սպորտ

Ռուսական Արմավիր քաղաքից Արամ Գրիգորյանը ձյուդոյի համառուսաստանյան մրցույթում արժանացել է արծաթե մեդալի։ Մրցույթը կայացել է Պերմում։

Կրասնոդարի երկրամասի հավաքականի կազմում 66 կգ քաշային Արամ Գրիգորյանը իր այս հաղթանակի շնորհիվ կմասնակցի Ռուսաստանի առաջնությանը: