Բարնաուլի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում նշել են Սուրբ Զատիկը
07 Ապրիլի 2026, 23:15
Ապրիլի 5-ին Բարնաուլում նշվել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Հիմնական միջոցառումները կազմակերպվել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտ, որտեղ հավաքվել էին հայկական համայնքի ներկայացուցիչներ և քաղաքի բնակիչներ։
Տոնական Սուրբ Պատարագից հետո հավատացյալները հավաքվել են հյուրասիրության սեղանի շուրջ՝ կիսելով օրվա ուրախությունն ու խորհուրդը։