Արամ Հովհաննիսյանն ընդգրկվել է «Распаковка» ֆիլմի պրոդյուսերների կազմում
11 Մայիսի 2025, 00:30

«Կինոցեխ» ստուդիան և «Arna Media» կինոընկերությունը սկսել են «Распаковка» կատակերգության նկարահանումները: Ֆիլմի պրոդյուսերներն են Անդրեյ Լիպովը, Արամ Հովհաննիսյանը, Մաքս Մաքսիմովը, Նադեժդա Մոտինան և Սերգեյ Ագեևը: Ֆիլմի ռեժիսորը Վլադ Բոգուշն է:
Ըստ սյուժեի՝ հայտնի բլոգեր Վլադը փորձում է օրիգինալ ձևով ուշադրություն հրավիրել իր համերգին. նա աճուրդի է հանում ինքն իրեն: Աճուրդը բաժին է հասնում հարուստ գործարարի որդուն: