Արամ I-ը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ հայ գերիների ազատման խնդրանքով

04 Փետրվարի 2026, 21:20

Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ կոչ անելով նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը։

Կաթողիկոսն իր նամակում հիշեցրել է միջազգային իրավունքի նորմերի մասին, որոնք նախատեսում են ռազմագերիների ազատումը և հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը։