Արամ Մնացականովը՝ «Что Где Есть в Петербурге – 2026» հոբելյանական մրցանակաբաշխության դափնեկիր

29 Հոկտեմբերի 2026, 00:20

Տնտեսություն և Բիզնես

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Собака.ru» ամսագրի հիմնադրած «Что Где Есть в Петербурге – 2026» հոբելյանական՝ 20-րդ գաստրոնոմիական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Հաղթողներն ընտրվել են եզրափակիչ փուլ անցած մասնակիցների շարքից՝ փորձագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում։ Ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին։

Նախագծի 20-ամյակի առթիվ կազմակերպիչները սահմանել էին նաև հատուկ՝ մրցութային ծրագրից դուրս անվանակարգեր՝ «20-ամյակի ռեստորատորներ» և «Լավագույն բարային թիմ»։

Քաղաքի գաստրոնոմիական ոլորտի առանցքային ներկայացուցիչներից մեկը՝ «Probka Family»-ի հիմնադիր Արամ Մնացականովը, արժանացել է մրցանակի «20-ամյակի ռեստորատորներ» անվանակարգում՝ ստանալով Կայսերական ճենապակու գործարանի պատրաստած՝ ափսեի տեսքով խորհրդանշական արձանիկը։

Հիմա եթերում