Արամ Խաչատրյանի անվան միջտարածաշրջանային փառատոն՝ Նիժնի Նովգորոդում

22 Ապրիլի 2024, 08:56

Մշակույթ

Հայ անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի անվան արվեստի միջտարածաշրջանային փառատոնը տեղի կունենա ապրիլի 27-ին Նիժնի Նովգորոդի արվեստի մանկական դպրոցում, որը կրում է նրա անունը:

Փառատոնը կմիավորի 2480 տաղանդավոր երաժիշտներ, երաժշտագետներ և նկարիչներ ամբողջ Ռուսաստանից, նրանց մի մասը կմասնակցի միջոցառմանը առցանց:

Փառատոնն անցկացվում է նախագահական մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ: Այն ունի երեք մրցութային անվանակարգ՝ «Երաժշտական կատարում», «Կերպարվեստ» և «Մուլտիմեդիա աշխատանք»։