Արամ Խաչատրյանի անվան տրիո կմասնակցի Եկատերինբուրգի փառատոնին
22 Հունիսի 2025, 17:50

Հունիսի 26-29-ը Եկատերինբուրգում կանցկացվի «Խենթ օրեր» 10-րդ միջազգային փառատոնը: Միջոցառման թեման կլինի «Աշխարհի երաժշտական մայրաքաղաքները»։
Փառատոնի մասնակիցներից մեկը կլինի Խաչատրյանի անվան տրիոն՝ Կարեն Շահգալդյանը (ջութակ), Արմինե Գրիգորյանը (դաշնամուր) և Կարեն Քոչարյանը (թավջութակ):
«Խենթ օրեր»-ը աշխարհի ամենահայտնի և սիրված ամենամյա փառատոններից մեկի՝ La Folle Journee-ի ռուսական տարբերակն է, որը գոյություն ունի 1995 թվականից ֆրանսիական Նանտում: