Էրմիտաժում կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը․ համերգի մենակատարն է Հայկ Կազազյանը
08 Մայիսի 2025, 00:20

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի Զինանշանի դահլիճում մայիսի 8-ին «Նահանգապետական սիմֆոնիկ՝ 1945-2025» հոբելյանական մարաթոնի շրջանակներում կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին։
Համերգի մենակատարը միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի ջութակահար Հայկ Կազազյանն է: Նվագախումբը կկատարի Խաչատրյանի 1943 թվականին գրված Երկրորդ սիմֆոնիան և հայտնի Ջութակի կոնցերտը:
Համերգն ամբողջությամբ հնարավոր կլինի դիտել նաև առցանց:

