Արամ Խաչատրյանի հեղինակային ձեռագիրը ներկայացվել է «Այդ օրը մենք մոտեցնում էինք․․․» ցուցահանդեսում

03 Մայիսի 2025, 18:40

Մշակույթ

Արամ Խաչատրյանի հեղինակային ձեռագիրը ներկայացվել է «Այդ օրը մենք մոտեցնում էինք․․․» ցուցահանդեսում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

Ցուցահանդեսը բացվել է Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանում։ Ցուցահանդեսի բաժիններից մեկը նվիրված է 1943 թվականին ԽՍՀՄ նոր օրհներգի ստեղծմանը։

Նախագծի շրջանակներում ներկայացված են Արամ Խաչատրյանի և 20-րդ դարի կեսերի նշանավոր երաժիշտների ձեռագրերը,։

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև հոկտեմբերի15-ը։