Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Գոհար Հայրապետյանի կատարմամբ
22 Փետրվարի 2024, 17:30
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/21115059/mc_info_28363_big_1708416682.jpg)
Օմսկի սիմֆոնիկ նվագախմբի հայ ջութակահարուհի Գոհար Հայրապետյանն օրեր առաջ որպես մենակատար հանդես է եկել համերգային ծրագրով և ներկայացրել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, մանկավարժ և դիրիժոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Դիրիժորը եղել է նոր սերնդի ռուս առաջատար վարպետներից Արսենտի Տկաչենկոն։
39-ամյա Գոհար Հայրապետյանը Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիայի շրջանավարտ է։ Արդեն 10 տարի աշխատում է Օմսկի ֆիլհարմոնիայում։
«Տկաչենկոն շատ ուշադիր և մանրակրկիտ աշխատել է մենակատարի հետ, և դա հիանալի արդյունք է տվել։ Գոհարն իրեն դրսևորեց որպես խորիմաստ և արդեն կայացած երաժիշտ։ Սրտանց շնորհավորում եմ հիանալի կատարման կապակցությամբ: Հպարտ եմ իմ աշակերտուհու համար»,- սոցցանցում իր հույզերով կիսվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Մուրալյովը։