Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը կներկայացվի Մարիինյան թատրոնի բեմում

17 Մայիսի 2025, 19:16

Մշակույթ

Մարիինյան թատրոնի նոր բեմում, բալետի ականավոր արտիստ Ասկոլդ Մակարովի ծննդյան 100-ամյակի առթիվ, մայիսի 15-17-ը կներկայացվի աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

Բալետի պարողը գրեթե 30 տարի նվիրել է Կիրովի թատրոնին։ Նա անկրկնելի էր «Կլոպ», «Օթելլո», «Պրոմոթևս» և այլ ներկայացումներում։

Պարուսույց Լեոնիդ Յակոբսոնի բեմադրած «Սպարտակ» մեծածավալ բալետը մինչ օրս զարմացնում է հանդիսատեսին՝ իր պարային էներգիայով, համարձակ խորեոգրաֆիկ լուծումներով, շքեղությամբ և մասշտաբով: