Առանց «Արցախ» անվանման իմաստ չուներ վերսկսել գործունեությունը. աստղերը՝ «Արցախ» կամերային նվագախմբի մասին

05 Մայիսի 2025, 13:48

Մշակույթ

Մայիսի 5-ին Երևանում տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի համերգը, որին կմասնակցի աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Ելույթ կունենա նաև արցախցի 25 երաժիշտ:

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն, ով նոր շունչ է հաղորդել Արցախի կամերային նվագախմբին, համերգին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ կգա ժամանակը, և յուրաքանչյուրն ինքը կցանկանա աջակցել նվագախմբին:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն իր հերթին նշել է, որ նվագախումբը մշակութային հավակնոտ նախաձեռնություն է՝ ուղղված ամբողջ աշխարհում «Արցախ» անվան պահպանմանը:

Նրա խոսքով՝ կոլեկտիվի առջև մեկ խնդիր է դրված՝ ֆինանսականը, քանի որ դա որոշ չափով բարդացնում է հովանավոր փնտրելը, իսկ «Հայաստանում կան մարդիկ, որոնց դիմելն ակնհայտ անիմաստ է»: