Առանց որևէ բացատրության «Զվարթնոց» օդանավակայանում իբր ստուգում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անձնագիրը. Լուսիկ Ղուկասյան

28 Մարտի 2025, 17:45

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ավելի քանի երկու ժամ է՝ «Զվարթնոց» օդանավակայանում չեն թողնում մուտք գործել Հայաստան: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

«Առանց որևէ բացատրության «Զվարթնոց» օդանավակայանում իբր ստուգում են Արա Աբրահամյանի անձնագիրը: Նա Երևան է ժամանել մեծ պատվիրակության հետ, այստեղ են նաև ժամանել ամերիկյան շատ լուրջ ընկերությունների տնօրեններ, Ռուսաստանից ևս պատվիրակություն կա: Նրանք Հայաստան են ժամանել Հայաստանի տնտեսական հարցերի հետ կապված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Արա Աբրահամյանն է այդ միջոցառման կազմակերպիչը: Բոլորն անցել են ստուգումները, միայն Արա Աբրահամյանի անձնագիրն են իբր ստուգում»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Լուսիկ Ղուկասյանը: