Առանց ՌԴ-ի Հայաստանը չի կարող գոյատևել․ հարցում՝ Լոռիում

23 Հունիսի 2026, 16:20

Կարծիք

Նիկոլ Փաշինյանը որևէ հստակ քաղաքականություն չի վարում, իսկ նրա խոսքերին վստահել չի կարելի։ Նման կարծիք է հայտնել Լոռու մարզի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական կուրսին և Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Բնակիչների խոսքով՝ ՌԴ-ի հետ կապերը խզել երբեք չի կարելի, քանի որ այնտեղ ավելի քան 2 միլիոն հայ է ապրում, իսկ Հայաստանն առանց ռուսական կողմի չի կարող գոյատևել։

«Գազը, ալյուրը, ձեթը ՌԴ-ից են գալիս, մեր արտագնա աշխատողները նույնպես այնտեղ են մեկնում ու գումար աշխատում։ Եվրոպան, նույնիսկ եթե սրտանց ուզենա, մեզ չի կարող օգնել, որովհետև ընդհանուր սահման չունենք։ Մեր ունեցած ջուրը, կոնյակն ու գինին ո՞նց տանենք Եվրոպա՝ ինքնաթիռո՞վ։ Դա մեզ վրա չափազանց թանկ է նստելու, մինչդեռ Ռուսաստան տեղափոխումը բեռնատարներով ավելի մատչելի է։ Բացի այդ, Եվրոպան շատ խիստ ստանդարտներ ունի, այնտեղ մեր ապրանքը չի վաճառվի»,- ընդգծել է հարցման մասնակիցներից մեկը։

Լոռեցիները նաև նշել են, որ արտերկրում լավ գիտեն երկրի ղեկավարի բնավորությունը, դրա համար էլ նրան դիտմամբ ուղղորդել են Ռուսաստանի դեմ դիրքավորման ու դեպի Եվրոպա կողմնորոշվելու, ինչի հետևանքով Հայաստանն այսօր վնասներ է կրում։

Հիմա եթերում