Առանց տրանսպորտային հարցի լուծման խաղաղության պայմանագիր չի լինի. Գեորգի Բովտ

13 Հունվարի 2024, 00:53

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Գեորգի Բովտը Alpha News-ին մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հայտարարությունների ֆոնին։

Քաղաքագետի կարծիքով՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային խնդիրները չլուծվեն, ապա կա հակամարտության նոր էսկալացիայի առաջացման վտանգ:

«Եթե խոսենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացյիայի հավանականության մասին, ապա առայժմ անմիջական վտանգ, հավանաբար, չկա։ Սակայն եթե տրանսպորտային խնդիրները չլուծվեն, ապա իսկապես հակամարտության նոր սրման վտանգ կա։

Նույնիսկ ղարաբաղյան պատերազմից առաջ զինադադարի պայմանագրում պայմանավորվածություն կար, որ լոգիստիկ խնդիրները պետք է լուծվեն։ Եվ, հավանաբար, պետք է փոխզիջում փնտրել այս ոլորտում, այլապես առանց տրանսպորտային հարցի լուծման խաղաղության պայմանագիր չի լինի»,- ասել է Բովտը:

Նա նաև հավելել է, որ կա մեկ այլ տարբերակ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կառուցել Իրանի տարածքով, եթե Իրանը համաձայնի նման գործողությանը։
Եթե խոսեն այն մասին, թե ինչ դեր կարող է ունենալ Ռուսաստանն այս գործընթացում, ապա, ըստ փորձագետի, գործնականում ոչ մի։

«Ռուսաստանն այժմ կապված է Ուկրաինայի հետ և ժամանակ չունի Անդրկովկասի համար, ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սիրելի հերոսը չէ»,- եզրափակել է Բովտը։

Հիմա եթերում