Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15 Սեպտեմբերի 2026, 09:10

Տնտեսություն և Բիզնես

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-19-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 18-ի և 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 15-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 15-18-ն Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։