Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում

29 Ապրիլի 2024, 12:13

Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում: Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը;

«Ղազախական կողմի առաջարկով կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն։ Հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում», — նշել է նա։