Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին
05 Հոկտեմբերի 2026, 20:38
Հոկտեմբերի 5-ին Թեհրանում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Հանդիպման ընթացքում, շարունակելով Նյու Յորքում Հայաստանի և Իրանի ղեկավարների հանդիպման օրակարգը, կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական շփումների ակտիվությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ընթացքը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։
Քննարկվել են նաև Երևանում կայանալիք COP17 համաժողովին Իրանի բարձր մակարդակով մասնակցության հետ կապված հարցերը։