Կրակոցներ Արարատի մարզում․ ոստիկանությունը հայտնաբերել է 23-ամյա երիտասարդին

31 Հուլիսի 2026, 20:49

Հայեր

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 18-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց, տեղի է ունեցել կրակոցների և խուլիգանության դեպք։

Ոստիկանություն ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ժամը 19։30-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում համալիրի դիմաց երեք անգամ ուժգին ձայն է լսվել, որից հետո նկատվել է սպիտակ գույնի «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը շարժվել է Մյասնիկյան փողոցի ուղղությամբ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական և համայնքային ստորաբաժանումների ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի պահին ավտոմեքենայում գտնվող Երևանի բնակիչ, 23-ամյա Գոռ Ի․-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ և իր մոտ պահվող «ԲԼՈՎ» տիպի 9 մմ մեկնարկային ատրճանակով երեք անգամ կրակել է օդ։

Այնուհետև Գոռ Ի․-ն հայտնաբերվել է Արտաշատ քաղաքում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված ատրճանակը։ Դեպքի առթիվ կատարվում են համապատասխան գործողություններ՝ հանգամանքները պարզելու համար։