Արարատի մարզում «Mercedes Vito»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 վիրավոր

16 Օգոստոսի 2026, 21:10

Հայեր

Օգոստոսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Վեդիի կամրջի հարակից հատվածում, «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Տուժածներից 3-ը տեղափոխվել են «Արտաշատ», իսկ 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նախնական տվյալներով՝ վիրավորներից երկուսը օտարերկրացիներ են։ Դեպքի առթիվ իրականացվում են համապատասխան քննչական աշխատանքներ՝ վթարի հանգամանքները պարզելու համար։