Առատ տեղումների հետևանքով Բաթումիում ջրասուզվել են փողոցներն ու տները
20 Սեպտեմբերի 2026, 13:29
Վրաստանի Բաթումի քաղաքում տեղացած առատ տեղումների հետևանքով ջրածածկ են եղել մի շարք կենտրոնական և ծայրամասային փողոցներ։ Խաթարվել է տրանսպորտային երթևեկությունը, ջուրը լցվել է բնակելի տների առաջին հարկերն ու նկուղները։
Տեղական իշխանություններն ու արտակարգ իրավիճակների ծառայություններն անցել են ուժեղացված ռեժիմի․ իրականացվում են ջրահեռացման և աղետի հետևանքների վերացման միջոցառումներ։