«Արցախ» բռնցքամարտի դպրոցի սաները 10 ոսկե մեդալ են նվաճել Պյատիգորսկում
28 Մայիսի 2026, 15:50
Պյատիգորսկում անցկացվել է քաղաքի բաց առաջնությունը բռնցքամարտ մարզաձևում, որտեղ հայկական համայնքի «Արցախ» դպրոցի սաները փայլուն արդյունքներ են գրանցել։ Բոլոր տասը մարզիկները նվաճել են ոսկե մեդալներ՝ հաստատելով իրենց բարձր պատրաստվածությունն ու մարտական ոգին։
Չեմպիոնների մարզիչն է Սերգեյ Գրիգորյանը, որի գլխավորությամբ թիմը հասել է այս տպավորիչ հաջողությանը։