Արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակն օրեցօր ավելի է ծանրանում․ Նժդեհ Իսկանդարյան

27 Սեպտեմբերի 2026, 11:04

Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրներին նվիրված հանրահավաք անցկացնելու դիմումը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Պատճառաբանությունն այն է, որ նախորդ տարվա մարտին տեղի ունեցած ակցիայի ընթացքում արձանագրվել են որոշակի խախտումներ։ Դա է պատճառը, որ այս փուլում դեռ նպատակահարմար չենք գտնում ակցիաներ անելու, բայց առաջիկայում միանշանակ որոշակի գործընթացներ ձեռնարկելու ենք, որովհետև ամեն օր արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է ծանրանում»,- նշել է նա։

Հիմա եթերում