«Արցախի բալիկներ» համույթը կշարունակի գործունեությունը
07 Հունիսի 2023, 23:00
Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող «Արցախի բալիկներ» համույթը նախապատրաստվում է տարեվերջյան հաշվետու համերգին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը՝ հավելելով, որ ապագայում համույթը մասնակցություն կունենա նաև այլ համերգային ծրագրերի:
«Համույթի երեխաների մեծ մասն ուսման, տարիքի հետ կապված և այլ խնդիրների պատճառով չեն դադարեցրել են անդամակցությունը: Համալրելու նպատակով հավաքագրել ենք Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պարի և երգեցողության խմբակ հաճախող կրտսեր դասարաններից մոտ 12 հոգի և արդեն երկու ամիս է մեր համերգային ծրագրերով սովորեցնում ու նախապատրաստում ենք»,- տեղեկացրել է «Արցախպրեսի» զրուցակիցը:
Նրա խոսքով՝ շրջափակման պատճառով համույթը հնարավորություն չի ունեցել մասնակցելու Հանրապետությունից դուրս նախատեսված համերգների:
«Մինչև շրջափակումը «Արցախի բալիկներ» համույթն սերտ համագործակցություն ուներ Հայաստանի մշակութային տարբեր օջախների հետ:
Մենք ստեղծել էինք «Երևան-Ստեփանակերտ մշակութային կամուրջ» նշանաբանով համագործակցություն, որի շրջանակներում Հայաստանի մշակութային տարբեր օջախներ համերգային ծրագրերով գարնան և աշնան ամիսներին այցելում էին Արցախ»,- ասել է Ա. Հովսեփյանը